Եվրամիության վեց գործընկեր երկրներ հաստատել են, որ միանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու ԵՄ Խորհրդի որոշմանը, որոնք սահմանվել են Ղրիմը Ռուսաստանի Դաշնությանը բռնակցելու պատճառով: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարությանը հղումով:
Նշվում է, որ խոսքը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների՝ Չեռնոգորիայի և Ալբանիայի, եվրոպական ազատ առևտրի գոտու անդամների՝ Նորվեգիայի և Իսլանդիայի, ինչպես նաև Ուկրաինայի և Վրաստանի մասին է:
Հայտնի է, որ ԵՄ Խորհուրդը որոշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել մինչև 2021թ.-ի հունիսի 23-ը:
Այս վեց երկրները միացել են Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների ռեժիմին, դրանք 2014թ.-ին մտցնելուց ի վեր և պատժամիջոցների յուրաքանչյուր երկարաձգման դեպքում վերահաստատում են այս որոշումը: Ի սկզբանե ԵՄ-ն հույս ուներ, որ Թուրքիան նույնպես կմիանա պատժամիջոցների ռեժիմին, բայց Անկարան անմիջապես հրաժարվել է: