Հարյուր յոթանասուներկու երկիր է միացել COVAX միջազգային մեխանիզմին, որի նպատակը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ապահովումն է բոլոր երկրներին, երբ այն հայտնվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 24-ին ժնևում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որանցյալ շաբաթ նամակ է հղել բոլոր երկրներին՝ կորոնավիրուսի դեմ միջոցների մշակմամն արագացման գործընկերությանը միանալու խնդրանքով: «Այսօրվա դրությամբ 172 երկիր է մասնակցում COVAX գլոբալ մեխանիզմին»,- ասել է գլխավոր տնօրենը: Նրա խոսքով՝ այժմ «թղթապանակում կա ինը պատվաստանյութ»:
«Մենք աշխատում ենք պատվաստանյութերի բոլոր արտադրողների հետ, որպեսզի բոլոր երկրներին, որոնք ժամանակին կմիանան այդ ջանքերին, ապահովենք բոլոր թույլատրագրված և հավանության արժանացած պատվաստայութերից արդարացի օգտվելու հնարավորություն»,- արձանագրել է ԱՀԿ-ի ղեկավարը:
Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ երկրների մասնակցությունը COVAX մեխանիզմին թույլ կտա պատվաստանյութի գները պահելու առավելագույնս ցածր հնարավոր մակարդակում: Իսկ եթե պատվաստանյութերի մատակարարներ հանդես գան ոչ մեծ թվով երկրներ, ապա համավարակը կընդունի ավելի երկարատև բնոույթ:
Ինչպես կարծում Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը, վակցինացման սկզբնական փուլում, երբ պատվաստանյութերի մատակարարումները սահմանափակ լինեն, «կարևոր է պատվաստանյութերով ապահովել բոլորին, ովքեր մեծ ռիսկի են ենթարկվում»: Այդ առնչությամբ նա առաջին տեղում է դրել առողջապահության աշխտողներին՝ պարզաբանելով, որ նրանք «գտնվում են համավարակի դեմ պայքարի ճակատի առաջնագծում»: Վակցինացման ժամանակ առաջնահերթությունը, կարծում է ԱՀԿ-ի ղեկավարը, անհրաժեշտ է տալ նաև 65 և բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն հիվադնություններ, որոնք բարձրացնում են մահանալու վտանգը կորոնավիրուսի հարուցած COVID-19-ով հիվանդանալիս:




































