Գերմանիայի բժիշկները COVID- ի հետքեր են հայտնաբերել կորոնավիրուսից ապաքինվածների սրտամկանի մեջ։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Oxford Academic ամսագիրը:
Նշվում է, որ սկզբում հիվանդների մոտ «միոկարդիտ» է ախտորոշվել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ մինչ այդ նրանք ծանր հիվանդ են եղել կորոնավիրուսով:
«Մեր դեպքերի առանձնահատկությունը նրանում է, որ սրտամկանի բիոպսիայի միջոցով վիրուսը հայտնաբերվում է այն դեպքում, երբ CoViD-19- ն արդեն անցել կամ ընթանում է անվնաս տեսքով», – Սրտանոթային հետազոտությունների գերմանական կենտրոնի պրոֆեսոր Ֆիլիպ Վենցելի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Գիտնականներն ընդգծում են, որ կորոնավիրուսի հավանական հետևանքների պատճառով բժիշկները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին:







































