Ըստ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելի, Բելառուսի իշխանությունները պետք է անհապաղ երկխոսություն սկսեն ընդդիմության հետ, որը շարունակում է ցույցերը:
Բորելն ընդգծել է, որ չափազանց տպավորված է զանգվածային և միևնույն ժամանակ խաղաղ ցույցերով, որոնք տեղի են ունենում ողջ Բելառուսում: «Հանրապետության քաղաքացիները վճռականություն և համարձակություն են ցուցաբերում, նրանք ձգտում են ժողովրդավարական փոփոխությունների», – նշել է նա Twitter- ում՝ հավելելով, որ իշխանությունները «պետք է անհապաղ ազգային երկխոսության մեջ մտնեն»:










































