30 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով Հայասատնի Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:
Հռչակագրի ընդունման դերի, հռչակագրի դրույթների հետագա կապիտալիզացիայի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանի հետ:
Ալեքսան Հակոբյանի խոսքով՝ Անկախության հռչակագրի ընդունման օրը անկախության, արցախյան շարժման սերունդը միշտ տոնել է, թեև նախկինում անկախությամբ ու Անկախության հռչակագրի ընդունմամբ իշխանությունը ոգևորված չէր. «Մենք Անկախության հռչակագրի ընդունումը համարում ենք մեր ազգի մեծ տոներից մեկը»:
«Շարժումը սկսվեց 88-ին և ծանր պայքարի գնով եկավ-հասավ իր բոլոր հիմնական նպատակների իրագործմանը: Շարժումից դեպի իշխանություն անցումը տեղի ունեցավ հաջող և հարթ: Դա մեր պատմության հաջող շրջաններից մեկն էր»,- նշեց Ալեքսան Հակոբյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, եղան նաև թերացումներ, որը պետք է հաղթահարեին հետագա սերունդները:
Մեր զրուցակցի խոսքով՝ Արցախյան շարժման ավանդները մինչև վերջ իրագործելու գործընթացը կանգ առավ 90-ականների վերջին. «Ես դա կապում եմ Հոկտեմբերի 27-ի հետ… Մենք պայքարում էինք, և այժմ հաղթանակեց մեր երեխաների սերունդը…»:
Մանրամասն տեսանյութում:








































