Saturday, 27 06 2026
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Անցած 30 տարիները ցույց են տվել Անկախության հռչակագրի ու նրա դրույթների կենսունակությունը. Արման Բաբաջանյան

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Դրանով ազդարարվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Անկախության հռչակագիրը Հայաստանի նորանկախ Հանրապետության հիմնարար, անկյունաքարային, համակարգաստեղծ փաստաթուղթն է, որն իր մեջ ամփոփում է մեր ազգային իղձերն ու երազանքները, պետության ու պետականության կայացման, երկրի ներքին ու արտաքին քաղաքականության իրականացման առաջնահերթությունները։

Հենց Անկախության հռչակագրի ոգուն ու տառին համապատասխան հետագա տարիներին կազմավորվեցին պետության ու պետականության առանցքային համակարգերն ու կառուցակարգերը՝ Սահմանադրությունը, պետական կառավարման մարմինները, հանրային, տնտեսական կյանքի նորմերն ու իրավահարաբերությունները։ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության հետ միասին իրավամբ համարվում է Հայաստանի Հանրապետության հիմադիր փաստաթուղթը, նրա վրա է խարսխված ՀՀ Սահմանադրությունը։ Եվ ամենևին պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Անկախության հռչակագրի ընդունումը անկախ պետության ու պետականության կայացմանն ուղղված առաջին խոշոր քայլն էր, որն ունի ինչպես պատմական, այնպես էլ իրավաքաղաքական հսկայական նշանակություն։

Անցած 30 տարիները ցույց են տվել Անկախության հռչակագրի ու նրա դրույթների կենսունակությունն ու այժմեականությունը, հենց դա է պատճառը, որ չնայած անցած երեք տասնամյակներին տեղի ունեցած բազմաթիվ ներքին ու արտաքին վայրիվերումներին, ճգնաժամերին ու սպառնալիքներին, երբևէ Անկախության հռչակագիրն ու նրա սկզբունքները կասկածի տակ չեն առնվել, որովհետև դրանք գործնականում անքննարկելի են ու անվերապահելի, դրանք մեր պետության հավիտենական հենասյուներն են։

Սրտանց շնորհավորում եմ ՀՀ քաղաքացիներին, համայն հայ ժողովդրին մեր պետության ու պետականության ստեղծման անկյունաքարային իրադարձության՝ Անկախության հռչակագրի ընդունման 30–ամյակի կապակցությամբ։

Կեցցե Հայաստանի անկախ Հանրապետությունը

https://www.facebook.com/2299952536702127/posts/3570970232933678/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում