Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Պետությանը պատճառվել է 1մլրդ 361մլն դրամի վնաս. Ուշագրավ մանրամասներ քաղաքաշինության նախկին նախարարների ապօրինություններից

ՀՀ Քննչական կոմիտեն վիճակագրական տվյալներ է ներկայացրել 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն հանցագործության 1233 քրեական գործ, նախապատրաստվել է 158 նյութ:

Ավարտվել է կոռուպցիոն բնույթի 199 քրեական գործ, 146 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 104-ը` արդարացման, 42-ը` ոչ արդարացման հիմքով: Դատարան է ուղարկվել 53 քրեական գործ:

Իրավապահ մյուս մարմիններում ևս հետաքրքիր բացահայտումներ են կատարվում պետությանը ահռելի չափերով վնաս պատճառած նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր գործունեության վերաբերյալ:

ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բացահայտվել են 2008-2009թթ. և 2014-2015թթ. ընթացքում բարձրաստիճան և այլ պաշտոնատար անձանց կողմից  պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականություն հանդիսացող բազմաթիվ անշարժ գույքեր նույնանման հանցավոր սխեմաների կիրառմամբ օտարելու և պետությանն ահռելի չափերով՝ ընդհանուր շուրջ 1մլրդ 361մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2008 թվականի ընթացքում մի ՍՊ ընկերություն   տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով դիմել է ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ու նույն նախարարության «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկակական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերությանը՝ վերջինիս սեփականությունը հանդիսացող՝ Երևանի  Ահարոնյան փողոցում գտնվող 5840 քմ մակերեսով անշարժ գույքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 3.5 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկով։

Տվյալ ժամանակաշրջանում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձը և նախարարության նշված  ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտելով օրենսդրության պահանջները, առանց ընկերության կողմից՝ նմանատիպ խոշոր գործարքների համար պարտադիր համարվող  գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու, կազմակերպել են հիշյալ անշարժ գույքն ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ Կառավարության 2008 թվականի հուլիսի  31-ի և 2009 թվականի մարտի  12-ի որոշումներով ուղղակի վաճառքի եղանակով ընկերությանը պատկանող՝ 1 միլիարդ 261 միլիոն 17 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված՝ վերոնշյալ անշարժ գույքերն ընդամենը 661 միլիոն 388 հազար 800 ՀՀ դրամ գումարով օտարվել են ընկերությանը: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 599 միլիոն 628 հազար 200 ՀՀ դրամ նյութական վնաս։

Նույն գործառույթների շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության նախկին նախարարը հիշյալ ՍՊԸ իրավասու աշխատակիցների օժանդակությամբ 2008 թվականի դեկտեմբերի  27-ին կազմակերպել է ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշումներով՝  «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ին պատկանող՝ Աղայան փողոցի շենքերից մեկում 51.9 քմ,  Լեոյի փողոցի շենքերից մեկում 38.7 քմ և Ա.Ավետիսյան փողոցի շենքերից մեկում 49.3 քմ մակերեսներով անշարժ գույքերը տվյալ ՍՊԸ-ին օտարելու գործընթացը: 2009 թվականի մարտի  20-ին և 2009 թվականի մարտի  25-ին օտարված գույքերը ձևական առուվաճառքների պայմանագրերով ձեռք են բերվել նախկին նախարարի ընտանիքի անդամների անվամբ:

Այսինքն այդ կերպ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով հափշտակվել են ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուրը՝ 46 միլիոն 651 հազար 666 ՀՀ դրամի անշարժ գույքերը:

Նմանատիպ առերևույթ չարաշահումներ կատարվել են նաև տարիներ անց՝ 2014-2015 թվականների ընթացքում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության մեկ այլ՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին պատկանող անշարժ գույքերի օտարման գործընթացում:

Պարզվել է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնն զբաղեցնող անձն ու նույն նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հասարակական կազմակերպության կողմից գործարար (ներդրումային) ծրագիր չներկայացնելու պայմաններում, խախտելով օրենսդրության և ընկերության կանոնադրության պահանջները, կազմակերպել են նշված ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ ք.Երևան Ահարոնյան փողոցում գտնվող 5493,63 քմ մակերեսով հողամասը հասարակական այդ կազմակերպությանն օտարելու գործընթացը:

Արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի  որոշմամբ ուղղակի վաճառքի եղանակով ԲԲԸ-ին պատկանող՝ 325 միլիոն 86 հազար  ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 45 միլիոն 882 հազար 797 ՀՀ դրամ գումարով օտարվել է ՀԿ-ին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 279 միլիոն 203 հազար 203 ՀՀ դրամի նյութական վնաս։

ՀՀ քաղաքաշինության այն ժամանակվա նախարարն ու «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, օրենսդրության խախտման նույնպիսի պայմաններում կազմակերպել են ք.Երևան Ահարոնյան փողոցի այլ հասցեում գտնվող 7556,2 քմ մակերեսով հողամասը և 1452,2 քմ մակերեսով թիվ 3 լաբորատորիայի շենքը մի ՍՊԸ-ի օտարելու գործընթացը: Արդյունքում ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի  17-ի որոշմամբ, ուղղակի վաճառքի եղանակով 562 միլիոն 702 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով գնահատված անշարժ գույքն ընդամենը 127 միլիոն 48 հազար 351 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ՍՊ ընկերությանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝  435 միլիոն 653 հազար 649 ՀՀ դրամի նյութական վնաս։

ՀՀ  ոստիկանության  ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ Կառավարության համապատասխան կայքում առկա տեղեկատվությունը թարմացնում է մեր հիշողությունը՝ 2008-2012 թվականներին ՀՀ քաղաքաշինության նախարարը Վարդան Վարդանյանն էր:  2014-2016 թվականներին ՀՀ քաղաքաշինության նախարարը Նարեկ Սարգսյանն էր…

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում