Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Գերմանիայից ժամանած բժիշկները, հետազոտելով քաղաքական գործչին, նշել են, որ նրան հնարավոր է անվտանգ տեղափոխել Բեռլին՝ գրում է mk.ru-ն:
Ինչպես նշել է Յարմիշը Twitter-ում, գերմանացի բժիշկները վերակենդանացման բաժնի պրոֆեսիոնալ մասնագետներ են: Ըստ նրանց՝ ինքնաթիռի սարքավորումները թույլ են տալիս նրան ապահով կերպով և անմիջապես տեղափոխել Բեռլին` «Շարիտե» համալսարանական հիվանդանոց, ինչպես կամենում է նրա կինը՝ Յույիա Նավալնայան:









































