Այս երկու տարում շատ վայրիվերումներ եղան, դրա համար ես համարում եմ, որ 2 տարին քիչ է դատական բարեփոխումների համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց փողոցում հարցումների մասնակիցներից մեկը՝ անդրադառնալով հեղափոխությունից առաջ ու հետո եղած խնդիրներին:
Հարցին, թե ինչ պետք է անել դատական համակարգում արատավոր երևույթները վերացնելու համար, ն պատասխանեց. «Դա երկար պրոցես է, որը պետք է սկսել ու շարունակել: Սպասել, որ արագ այդ հարցերը կլուծվեն, ճիշտ չէ: Խանգարող հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ այդ բարեփոխումներն արագ տեմպով գնան: Հարցից հարց է ծագում ու դրանք լուծելու ճանապարհը դժվար է լինում:
Հեղափոխությունից առաջ եղած բոլոր խնդիրները փոխանցվեցին նոր իշխանություններին ու այդ խնդիրների լուծումը սկսվել է»:
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ամենամեծ խնդիրը հենց հեղափոխությունն էր, որ չպետք է տեղի ունենար, որովհետև ոչ մի բան չի փոխվել:








































