1992թ. մարտի 3-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` հայկական պետականության կայացման ու զորացման գործին համայն հայության ուժերի ու կարողությունների համախումբ գործադրման նպատակով: Այս տարի հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2010-ը» այս տարի կհեռարձակվի Լոս Անջելեսից նոյեմբերի 25-ին: 1993-2003 թթ. հիմնադրամում հանրային կապերի բաժնի վարիչ աշխատած հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը մեզ հետ զրույցում այն կարծիքը հայտնեց, որ սա թերևս այն միակ կառույցն է, որ երեք իշխանությունների ժամանակ էլ ապաքաղաքական է մնացել: Նրա խոսքերով, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց հիմնադրամը, հստակ դրված էր հիմնադրամը քաղաքականությունից տարանջատելու լինելու հանգամանքը, և այն ըստ էության, իր ապաքաղաքական բնույթը պահպանեց. որպես օրինակ կարելի է նշել այն փաստը, որ անկախ այն հանգամանքից, որ թեև անցյալ տարի Ֆրանսիայի հայկական համայնքը շատ վատ ընդունեց Սերժ Սարգսյանին, բայց դա չխանգարեց Ֆրասիայի համայնքի կողմից հիմադրամին նույն չափով գումար տրամադրելուն: