Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել են, որ իրենց երկրները պատրաստ են բուժօգնություն տրամադրել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին նրանք հայտնել են համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք պատրաստ ենք առողջության, ապաստանի և պաշտպանության հետ կապված անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ալեքսեյ Նավալնիին և նրա հարազատներին»,- ասել է Մակրոնը:
Օմսկի հիվանդանոցի բժիշկները, որտեղ այժմ գտնվում է Նավալնին, թույլ չեն տալիս նրան տեղափոխել՝ դա բացատրելով նրա վիճակի ծանրությամբ: Քաղաքական գործչի համախոհները կարծում են, որ դա արվում է, որպեսզի անհնար լինի պարզել այն նյութը, որով նա թունավորվել է: