Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախարարները խոսել են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ակտիվացնելու հեռանկարների մասին: Ընդ որում, երկու կողմերն էլ այս համատեքստում հաստատել են «Ռուսաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերել Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքին Ժնևում», որի երրորդ նիստը նշանակված է հաջորդ տարվա օգոստոսի 24-ին:
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են նաև Լիբիայում տիրող իրավիճակը: