Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «անհնար է կանգնեցնել երկիրը»՝ բացառելով հնարավոր կրկնակի կարանտինի հավանականությունը: Այս մասին հաղորդել է BFMTV-ը:
«Մենք չենք կարող կանգնեցնել երկիրը, քանի որ կարանտինի հարակից վնասը զգալի է: Հասարակության մեջ զրոյական ռիսկն անհնար է: Մենք այս սպառնալիքին պետք է արձագանքենք առանց զրոյական ռիսկի դոկտրինի մեջ ընկնելու»,- ասել է Մակրոնը:
Նախագահը նշել է, որ հասկանում է «վիրուսի հետ կապված հիմնավորված մտավախությունները»՝ կրկնելով, որ խոսքը «լիովին նոր համաճարակային երևույթի» մասին է:
Էմանուել Մակրոնը նաև հիշեցրել է առողջապահության քաղաքականության մասին, որը բաղկացած է «թեստավորումից, վերահսկումից, մեկուսացումից, արտակարգ իրավիճակների կազմակերպումից, հիվանդությունների կանխարգելումից, անհրաժեշտության դեպքում դիմակի կրումից», ինչը թույլ կտա զսպել համաճարակը:








































