ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացավ ԱԺ քննիչ հանձանժողով, հայտարարեց, որ կխոսի արտակարգ դրության ավարտից հետո միայն, հանձնաժողովի զեկույցը սպասվում է աշնանը: Սերժ Սարգսյանը շտապեց ասուլիսով հանդես գալ, բայց չանդրադառնալ հանձնաժողովի աշխատանքներին ու դրա նախագահի հայտարարություններին: Ինչու՞ շտապեց՝ հանձնաժողովը քաղաքական նպատակներ հետապնդող համարող Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահը չասեց որևէ նոր բան ու ինքն իրեն հակասելու մաստեր կալս էր անում։ Ո՞րն էր նպատակը այդ դեպքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի և վերլուծաբան Արիս Վաղարշակյանի հետ:










































