Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

ՎԶԵԲ-ը դադարեցրել է իր ներդրումները Ամուլսարի ծրագրում. պարտատերերը դատարանում վիճարկում են իրենց ներդրումների վերադարձման հարցը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դադարեցրել է իր ներդրումները «Լիդիան» ընկերությունում և Ամուլսարի ծրագրում: ՎԶԵԲ-ը 2009թ.-ից ֆինանսավորել է «Լիդիան» ընկերությանը՝ սկզբում երկրաբանահետախուզական փուլում (2009թ. դրությամբ ունենալով 5,8 միլիոն կանադական դոլարի արժետոմս), այնուհետև հանքի շահագործման տեխնիկական ու տնտեսական հիմնավորումները կազմելիս (2016թ.-ին ՎԶԵԲ-ի արժետոմսերի ընդհանուր արժեքը «Լիդիանում» 10,5 միլիոն կանադական դոլար էր), իսկ արդեն ծրագրի վերջնական հաստատումից հետո՝ բնապահպանական և սոցիալական բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

2018թ.-ի դրությամբ ՎԶԵԲ-ը համարվում էր «Լիդիան Ինթերնեշնլի» խոշոր 7 բաժնետերերից մեկը։

ՎԶԵԲ-ի կայքից տեղեկանում ենք. «2019-ին «Լիդիան Ինթերնեշնլը» անվճարունակ է դարձել և իր վարկատուներից պաշտպանություն է հայցել Կանադայում, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը վերակազմավորել իր բիզնեսն ու ֆինանսական գործերը։ Սնանկության գործընթացների շրջանակում ընդունվել է կորպորատիվ վերակազմավորման պլան, որի արդյունքում ընկերության ակտիվների նկատմամբ վերահսկողությունն ու սեփականատիրությունն անցնում է «Լիդիան Կանադային», «Լիդիան ՄԹ»-ին և «Լիդիան Արմենիային» պարտք տված երեք խոշորագույն պարտատուներին, իսկ «Լիդիան Ինթերնեշնլը» պետք է փակվի Ջերսիում իրավասու դատարանի գործընթացներին համապատասխան։ 2020թ.-ի հուլիսի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքի սեփականատեր է «Լիդիան Վենչըրս Կանադան», որի բաժնետեր ՎԶԵԲ-ը չի հանդիսանում։ Ներկա դրությամբ ՎԶԵԲ-ը բաժնեմաս ունի միայն Ջերսիում գրանցված «Լիդիան Ինթերնեշնլում», որն այլևս որևէ գույքի չի տիրապետում։ Պարտատերերը դիմելու են Ջերսիի դատարան ընկերության լուծարման համար։ Բանկը «Լիդիան Ինթերնեշնլի» բաժնետիրական կապիտալն ավելացնելու նպատակով ընկերությունում ներդրել է 11.4 միլիոն կանադական դոլար՝ գնելով արժետոմսեր։ Այս գումարներն օգտագործվել են բնապահպանական ու սոցիալական ազդեցությունը մեղմելու նպատակով։ ՎԶԵԲ-ը ներդրում չի կատարել «Լիդիան Վենչըրսում» և դրա նկատմամբ ֆինանսական հետաքրքրություն չունի»։

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայկական բնապահպանական ճակատի անդամ Արփինե Գալֆայանը նշեց, որ «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպություն, որպես այդպիսին, արդեն գոյություն չունի: Այժմ Ջերսիի դատարանում պարտատերերը վիճարկում են իրենց կատարած ներդրումները հետ ստանալու հարցերը, և «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունը չունի այլևս իր տնօրինման տակ գտնվող որևէ գույք կամ այլ միջոցներ:

«ՎԶԵԲ-ը ի սկզբանե մասնաբաժին ուներ հենց «Լիդիան Ինթերնեշնլ» կազմակերպությունում: Ստացվում է, որ «Լիդիան Ինթերնեշնլի» գոյություն չունենալու փաստով ՎԶԵԲ-ը ավտոմատ կերպով դուրս է գալիս Ամուլսարի ծրագրից, որովհետև Ամուլսարի ամբողջ գույքն ու միջոցները, ինչպես նաև հանքի տարածքն անցել են մյուս դուստր ընկերություններին: Բացի այդ՝ Ամուլսարի ծրագրում մինչ այսօր ՎԶԵԲ-ի մասնակցությունը նաև քաղաքական հենարան է եղել «Լիդիանի» համար. ՎԶԵԲ-ն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը Համաշխարհային բանկի մարմիններից մեկն է, կանաչ լույս էին տվել մյուս ներդրողներին: Օրինակ՝ Շվեդիայի գործակալությունները երբ որ ներդրումներ են արել Ամուլսարի ծրագրում, նրանք առաջնորդվել են այն հանգամանքով, որ այստեղ կա ՎԶԵԲ-ի մասնակցութունը, ՎԶԵԲ-ն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան ունեն բնապահպանական ստանդարտներ, հետևաբար, եթե նրանք կան Ամուլսարի ծրագրում, ապա կարելի է այս ծրագիրը ֆինանսավորել: Բայց հիմա կարելի է ասել, որ «Լիդիանն» ու Ամուլսարի ծրագիրը չունեն այլևս միջազգային հեղինակավոր ներդրողներ, և այս պահի դրությամբ «Լիդիանի» ներդրողները ֆինանսական ֆոնդեր են, որոնք ֆինանսական շուկաներում այս կամ այն գործողություններով են զբաղված, սակայն դրանք միջազգային հեղինակավոր կառույցներ չեն»,-շեշտեց մեր զրուցակից:

Այս համատեքստում նա հավելեց նաև. «Ինչ վերաբերում է միջազգային արբիտրաժ դիմելու «Լիդիանի» սպառնալիքներին, ապա պիտի ասեմ, որ «Լիդիան Ինթերնեշնլը», որը պնդում է, թե ներդրումներ է արել Հայաստանում և կարող է իր ֆինանսական միջոցները պահանջելու համար արբիտրաժ դիմել, հիմա ըստ էության այդ կորպորացիան այլևս գոյություն չունի»:

Այսուհանդերձ, Ամուլսարի ծրագրի իրականացման դեմ պայքարող բնապահպան-ակտիվիստները շեշտում են, որ իրենք այժմ պայքարում են, որպեսզի կառավարության կողմից ուժը կորցրած ճանաչվի 2016թ.-ին Հայաստանի նախկին և իրենց բնորոշմամբ՝ կոռումպացված կառավարության կողմից Ամուլսարի ՇՄԱԳ-ին տրված բնապահպանական դրական եզրակացությունը։

Ի դեպ, նշենք նաև, որ Ամուլսարի ծրագրից ՎԶԵԲ-ի դուրս գալու կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել նաև «Լիդիան Արմենիան» ընկերությունը, որում մասնավորապես գրված էր. «ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգևորությունը։ Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետևանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, բայց այս խարանը դեռ երկար տարիներ կհետապնդի Հայաստանի ներդրումային հեղինակությանը, և այս առիթով ուրախանալը, մեղմ ասած, հակապետական վարքագիծ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում