Ինչպես հաղորդել է Bloomberg գործակալությունը, «Ֆաթիհ» նավը, որը Սև ծովում երկրաբանա-հետախուզական ուսումնասիրություններ է իրականացնում Թուրքիայի ներքին ջրերի հետ Բուլղարիայի և Ռումինիայի ծովային սահմանների հատման կետից ոչ հեռու, ամենայն հավանականությամբ, բնական գազի մեկ կամ նույնիսկ երկու հանքավայր է հայտնաբերել:
Հանքավայրերի հայտնաբերման մասին պաշտոնապես դեռևս չի հայտարարվել: Սակայն այսօր Նախագահ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ օգոստոսի 21-ին «շատ լավ նորություն կհայտնի երկրի համար, որը նոր դարաշրջան կբացի Թուրքիայի համար»:









































