«Ես սպասում եմ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հրապարակմանը, ոչ թե կոկորդիլոսի արցունքներին»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Վիգեն Ավետիսը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր կայացել է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ Ապրիլյան պատերզամի վերաբերյալ: «Սերժ Սարգսյանը ոչ մի խելամիտ միտք չի արտահայտել, ուղղակի պաշտպանողական ինքնարադարացում էր, նա շտապում է, քանի որ հավանաբար ինչ-որ բաներ են պարզվել և ուզում է ինքն իրեն ինչ-որ ձևով պաշտպանել: Թող հանձնաժողովը ներկայացնի իր աշխատանքի արդյունքները, դատարանը որոշում կկայացնի, հետո կտեսնենք՝ Սերժ Սարգսյանը հանցագործ է, թե հայրենասեր»,- նշեց Վիգեն Ավետիսը:
Հանրային բուռն քննարկումների տեղիք է տվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ կապված խնդիրը. հեռահար «փոխհրաձգություն» է առաջացել ԿԳՄՍ-ի և կրթահամալիրի միջև: Նախատեսվում է, որ Աշոտ Բլեյանը պետք է ազատվի կրթահամալիրի տնօրենի պաշտոնից, քանի որ ՊՈԱԿ-ի մասին օրենքի համաձայն՝ 65 տարին լրանալուց հետո դադարեցվում է պաշտոնավարումը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դիմել է կառավարությանը, որպեսզի ՊՈԱԿ-ը վերակազմավորվի պետական հիմնադրամի:
Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վիգեն Ավետիսը, ով նաև դասավանդում է կրթահամալիրում, նշեց. «Մենք հեղափոխություն չենք արել, որ արհամարհական վերաբերմունքի արժանանանք. պետք է ուշադիր լինենք միմյանց նկատմամբ և գնահատենք միմյանց վաստակը, ոչ թե ոչնչացնենք… Ես օր օրի սպասում եմ, որ ԿԳՄՍ-ն նորից կբաժանվի, քանի որ չի գործում, դարձրել են մի կծիկ, և այդ կծիկը թողել մի մարդու քմահաճույքին… Սուպերնախարար Արայիկ Հարությունյանը նպատակահարմար չի գտնում, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ՊՈԱԿ-ից դառնա պետական հիմնադրամ, նախարարն առաջնորդվում է Աշոտ Բլեյանի նկատմամբ իր անձնական հակակրանքով:
Մանրամասն՝ տեսանյութում:








































