Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Անկախության հռչակագիր – 30. Հռչակագիրը Աստվածաշնչյան փաստաթուղթ է, այնտեղ չկա հեքիաթային կետ

«Առաջին լրատվական»-ը սկսում է հաղորդումների շարք՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնին։ «Առաջին լրատվական»-ի հյուրն է ՀԱԿ փոխնախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։

Ինչպե՞ս և որտե՞ղ որոշվեց, որ Անկախության հռչակագիրը պետք է ընթերցի Արամ Մանուկյանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արամ Մանուկյանը պատասխանեց․ «Դա Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի որոշումն էր։ Նրանք ինձ հանձնարարեցին այդ պատվավոր գործը։ Ես մի քանի օր պարապում էի, որ լավ ստացվի, մանավանդ որ մինչ այդ ես երբեք չէի մոտեցել այդ խոսափողին։ Իմաստը զուտ Առաջին հանրապետության խորհրդավորությունը պահելու համար էր․ մենք պահեցինք և՛ դրոշը, և՛ զինանշանը, և իմ անունն էլ դրա տրամաբանական շարունակությունն էր»։

Ճի՞շտ է, որ Անկախության հռչակագրի քվեարկությանը երկու հոգի է եղել դեմ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արամ Մանուկյանը պատասխանեց․ «Այո, մեկը դեմ է եղել, մյուսը՝ ձեռնպահ։ Պաշտոնական փաստաթուղթը ընդունվել է սեպտեմբերի 23-ին, իսկ ես այն կարդացել եմ սեպտեմբերի 24-ին։ Մինչ փաստաթղթի կազմումը եղել են բանավեճեր, որոնք եղել են տարբեր՝ քաղաքական, լեզվական, պատմական, բովանդակային։ Ամենաշատ վեճերը եղել են Ցեղասպանության ձևակերպումների հետ կապված։ Կային շատ մարդիկ, որոնք գտնում էին, որ Ցեղասպանության հարցը պետք է լինի դոմինանտ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի մոտեցումն այն էր, որ Անկախության հռչակագրի մեխը չպետք է Ցեղասպանությունը լինի։

Ցեղասպանությունը հայ ժողովրդի, Սփյուռքի խնդիրն է, որ պետք է սատար կանգնի դրան։ Բայց բոլոր կարծիքները երկար քննարկվել են, և ընդունվել է լիակատար կոմպրոմիսային փաստաթուղթ, ինչը շատ-շատ կարևոր էր։ Այս փաստաթղթի միասնականությունը քվեարկության՝ նրա ուժն էր։ Ուժ, որին հետո բոլորը կամավոր ենթարկվեցին։ Դրա համար էլ այն հինգ տարի փոխարինեց մեր Սահմանադրությանը»։

«Անկախության հռչակագիրը ազգային համաձայնության փաստաթուղթ էր, նրա մեջ այնքան երազ ու պատմականություն կար. իրականությունը և հռչակագրի բովանդակությանը ամբողջությամբ համապատասխան էին»:

Անկախության հռչակագիրը մինչև վերջ մնացել է անվիճելի, անքննելի Աստվածաշնչի նման թուղթ, որ բոլորն ընդունել են… Այնտեղ ոչ մի ռոմանտիկ, հեքիաթային կետ չկա»,- նշեց Արամ Մանուկյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում