Ուկրաինան դուրս է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Օգոստոսի 19-ին այդ մասին Ուկրաինայի կառավարության նիստում հայտնել է վարչապետ Դենիս Շմիգալը:
«Մեր կառավարությունը շարունակում է ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության համաձայնագրերից դուրս գալու քաղաքականությունը, ուստի այսօր մենք չեղյալ ենք հայտարարում, այսինքն՝ փաստացի կերպով խզում ենք ռադիոնավիգացիոն ապահովման պայմանագիրը եւ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրերը»,- ասել է նա:
Նախարարների կաբինետի որոշման համաձայն, որն ընդունվել է միաձայն, Ուկրաինան, մասնավորապես, դուրս է եկել «Ռադիոնավիգացիա» միջպետական կոնսուլտատիվ խորհրդից, «ԱՊՀ-ում հառավոր ռադիոնավիգացիոն ապահովման մասին», «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվեցիայի 83 bis հոդվածի գործնական օգտագործման մասին», «Քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների որոնողական-փրկարարական ապահովման կազմակերպման եւ իրականացման բնագավառում համագործակցության մասին» համաձանագրերից:
Բացի դրանից Կիևը չի կատարի «Ապօրինի միջամտության ակտերից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության ապահովման գծով համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև «Քաղաքացիական ավիացիայի բնագավառում փոխգործակցության և համագործակցության սկզբունքների մասին» հուշագիրը: Ուկրաինան նաև հրաժարվել է «Ռադիոնավիգացիա» Միջպետական կոնուլտատիվ խորհրդի բարենորոգմանը մասնակցելուց:









































