Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է լրտեսական սկանդալի հետ կապված ռուս դիվանագետին երկրից վտարելու մասին որոշման մասին: Ըստ NRK-ի, նա հայտարարվել է «persona non grata»:
Նշվում է, որ ռուս դիվանագետը հանդիպել է նորվեգացի լրտեսին: Ընդ որում, Արտաքին գործերի նախարարությունը որոշել է առայժմ չհրապարակել այդ անձի անունը, բայց հայտնի է, որ նա աշխատել է Ռուսաստանի դեսպանատան առևտրի բաժնում:
Արտաքին գործերի նախարարության կապի բաժնի պետ Թրյուդո Մաասեյդեն ասել է, որ դեսպանը այս դեպքի կապակցությամբ կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և տեղեկացված է:
«Նա [մեղադրվող դիվանագետը] կատարել է իր դերի և կարգավիճակի հետ չհամապատասխանող գործողություններ», – ասել է Մաասեյդեն:
Ռուսաստանցի դիվանագետը երկիրը լքելու համար 72 ժամ ունի: