Իշխանամետ հանրահավաքներ են անցկացվել Մոգիլյովում և Գոմելում, որտեղ հավաքվածները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Մոգիլյովի բնակիչները դուրս են եկել Լենինի հրապարակ պետական դրոշներով և «Մենք ԲԱԹԿԱՅԻ հետ ենք» պաստառներով:
Գոմելում ակցիայի մասնակիցները հրապարակ են բերել հսկա ազգային դրոշ:
Դատելով ներկայացված կադրերից, Գոմելի հանրահավաքը բավականին տպավորիչ է եղել: