Բելառուսի ՆԳՆ-ի Telegram հեռուստաալիքով գերատեսչության աշխատակիցները կոչով դիմել են քաղաքացիներին՝ ասելով, որ իրենք կիսում են կատարվածի պատասխանատվությունը և միևնույն ժամանակ հորդորում են չտրվել մանիպուլյացիաների և բռնություն չգործադրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների դեմ:
«Մենք կիսում ենք պատասխանատվությունը բոլոր բացասական երևույթների համար, որոնք խաղաղ քաղաքացիները ստիպված են եղել զգալ վերջին իրադարձությունների ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ: Նաև ոստիկանությունը կարծում է, որ յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն ուսումնասիրվի:
Հիշեցնենք, որ հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերածվել են ապստամբների և ոստիկանության միջև բախումների: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երկուսը՝ սպանվել: