Այսօր հրդեհի ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 12։25-ի սահմաններում ահազանգ է ստացվել նշված կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Զավարյան փողոցում։ Հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Այս պահին հրշեջները նշված վայրում, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին, աշխատանքներ են կատարում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։







































