Պորտուգալիայի 71-ամյա նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան փրկել է խեղդվող երկու աղջիկների, գրում է 20minutos- ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ագլարվայում նախագահի հանգստի ժամանակ: Երբ երկու աղջիկներով նավակը շրջվել է, Ռեբելու դե Սոուզան լողալով հասել է նրանց և օգնել է ջրի վրա մնալ։
Շուտով աղջիկներին և նախագահին օգնության է հասել հիդրոցիկլով մի մարդ: Պարզվել է, որ նավը շրջվել է ուժեղ հոսանքի պատճառով: Ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել: