Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5 նոր դեպք: Տվյալները թարմացվել են StopCov.ge պետական կայքում:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում լաբորատոր տվյալներով հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1341 դեպք: Վրաստանի ևս 41 քաղաքացի արտասահմանից տեղափոխվել է՝ բուժման համար: Վրաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով 17 մարդ է մահացել:
Ապաքինվածների թիվը ավելացել է 4-ով և կազմում է 1092-ը: Մոտ 7.6 հազար քաղաքացի շարունակում է մնալ կարանտինում, իսկ 249 մարդ`հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ:










































