ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հաջորդ շաբաթ Մինկսում իրադարձությունների հանգուցալուծումը կկանխորոշի Հայաստանի և ամբողջ հետխորհրդային տարածքի ապագան։ Մոսկվան, ըստ էության, Լուկաշենկոյի զանգով ստացել է բոլոր անթույլատրելի միջոցներով Բելառուսը դե ֆակտո իրեն բռնակցելու համաձայնությունը։ Դա կարող է նշանակել, որ Ռուսաստանը սկսում է վերականգնել ԽՍՀՄ-ը՝ հետխորհրդային երկրների համար աղետալի հետևանքներով։
Հանուն ինքնիշխան Հայաստանի, հանուն անկախ Հայաստանի և Արցախի անվտանգ գոյության, մեր բոլորի համակրանքը, աղոթքը, սերը՝ ինքնիշխան Բելառուսի պաշտպանության համար պայքարի ելած բելառուսական ազատասեր ժողովրդին։
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3552353811461987/?type=3&theater











































