«Նախօրեին գիշերը Տավուշի մարզի Տավուշ գյուղի (նախկին Շամշադինի շրջան) մերձակայքում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով պայմանագրային երեք հայ զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել»,- տեղեկացնում է «ՀԺ»-ն և հավելում.
«ՊՆ մեր աղբյուրները հաստատեցին այս տեղեկությունը և ասացին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, նշված միջադեպի վերաբերյալ ՊՆ-ից երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, մամուլի խոսնակի հեռախոսներն անհասանելի էին»:









































