Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Առավել վտանգավոր է, որ ունենք խաբեբա իշխանություն, քան ռուսական գործակալական ցանց, որն իբրև ուզում է հեռացնել այդ իշխանությանը»

Այն  բանից հետո երբ մեղադրող դատախազը միջնորդեց  «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին դատապարտել 8 տարուց մինչև ցմահ ազատազրկման, համանուն կուսակցության անդամները, նրանց աջակիցները ազդարարեցին ակտիվ քաղաքական պայքար տանելու մասին: Այդ գործով անցնող հիմնական դերակատարներից Վարուժան Ավետիսյանի խոսքերով էլ՝ իրենք պայքարելու են օրենքով թուլատրված բոլոր մեթոդներով:

Պայքարի ընթացքում կունենա՞ն «Սասնա ծռերը» քաղաքական համախոհներ, թե ոչ՝ առայժմ բարդ է ասել: Նրանց, ինչպես հայտնի  է աջակցում են որոշ արտախորհրդանական ուժեր, քաղաքագետներ, որոնք միասին ստեղծել են «Ազգային ժողովրդավարական բևեռ» անունը կրող նախաձեռնությունը:

Քաղաքական ակտիվ պայքարի, «թեժ աշնան» նախապատրաստություն են տեսնում իշխանություններին դեմ արտահայտվող այլ քաղաքական ուժեր ևս: Խոսքը մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցության, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասին է: Արդյոք այդ ճանապարհին կլինի համագործակցություն:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանը նշեց՝ իրենք ավելի վաղ հրապարակել են Ազգային ժողովրդավարական բևեռի ճանապարհային քարտեզը և այժմ «Սասնա ծռերի» հասցեին կարդացված մեղադրականը իրենց գործողություններիում շեղում չի ենթադրում.«Այդ քարտեզի մեջ հաշվարկված է այն հանգամանքը, որ դատաիրավական համակարգը շարունակում է մնալ նախորդների օրոք ստեղծված հակահայկական համակարգ, որի նպատակը հայ ժողովորդի հանդեպ բռնությունների կիրառումն է: Միակ տարբերությունը հետևյալն է. բևեռը պատկերացնում էր իր օգնությամբ մեկամյա անցումային փուլ, որի ընթացքում նախկինում  չլուծված խնդիրները պետք է լուծվեին և առաջարկում էր գործող իշխանություններին միասնաբար այդ խնդիրը լուծել՝ այդ թվում դատաիրավական համակարգի բարեփոխումներ իրականացնել՝ անցումային արդարադատություն և այլն: Միակ տարբերությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկին համակարգի հետ ներկառուցվելով, իրենց պաշտպանության տակ առնեկլով ազդարարեց, որ իրենք հանդիսանում են այդ նախորդ ռեժիմի գործողությունների պաշտպանը և պատասխանատուն: Այն օրակարգը, որ հայ ժողովուրդն իր առաջ դրել էր 2018 թվականի գարնանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է իրականացնել ու Ազգային ժողովրդավարական բևեռին մնում է հայ ժողովրդի աջակցությունը ստանալով ի կատար ածել մեկամյա անցումային փուլի ծրագիր, որի  ավարտին կլինեն նոր ընտրություններ՝ նոր Ընտրական օրենսգրքով , կուսակցությունների մասին նոր օրենքով, քրեաօլիգարխիայի՝ ընտրություններին մասնակցելու բացառմամբ: Այսինքն ՝մեր օրակարգը այդ  ճանապարհային քարտեզի շրջանակներում է ու միակ տարբերությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը  չի ցանկանում մաս կազմել այդ օրակարգին, այլ այն ռեժիմին, որը հայ ժողովուրդը 2018 թվականին իր ակտիվ քայլով մերժեց»:

Մեր այն հարցին, թե իշխանությունների դեմ պայքարի ակտիվ փուլ են նախաձեռնում նաև Քոչարյանը, Վանեցյանը, այլ նորաստեղծ ուժեր, բևեռը պատկերանցու՞մ է իրենց հետ գործակցություն, Վահագն Ավագյանը պատասխանեց.«Դուք որպես հասարակական քաղաքական իրադարձություններին հետևող ակտիվ անձ, նաև այլ մեր համաքաղաքացիներ, որոնք քիչ թե շատ հետևում են  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ակտիվ գործունեությանը, գիտեն՝ հանուն ինչ է այդ քաղաքական պայքարը տարվում:Մենք, ըստ էության, ցանկանում ենք ազատվել Սովետական միության ժառանգ ռուսական կայսրության կողմից Հայաստանի գաղութացման ծրագրերից ու թուրքական  պայմանավորվածություններից: մեր ուժը ցանկանում է այդ ամենից ազատվել ու բնականաբար այդ ճանապարհին չի կարող որևէ  կերպ համագործակցել նույն ռուսական կայսրության կողմից ստեղծված գործակալական ցանցի հետ, որի նպատակը հենց այն գաղութացումն է, որի դեմ «Սասնա ծռերն» այսքան տարի պայքարել են: Ես շատ եմ կարևորում մեր հասարակությանն ուղղված ուղերձն առ այն, որ այն վտանգը, որը ներկայացվում է ռուսական համակարգի այդ գործակալների կողմից այսօր շատ ավելի փոքր է, քան  այն վտանգը, որը կա գործող իշխանությունների  կամակատարության հետևանքով այդ ռուսական համակարգին, որ տեղի է ունենում: Նախկինները և նոր դեմքերով նախկինները հայ ժողովրդի կողմից այնպիսի ատելություն են վայելում, որ իրենք քաղաքական դաշտում որևէ հնարավորություն չեն կարող ունենալ:Միակ իրենց ուժը, որ ունեն ու կարողանում են օգտագործել այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համագործակցում է այդ ուժերի հետ՝ մասնավորապես հազարավոր հանցագործություններ այդ մարդկանց ներվում են, քրեական հետապնդումները նրանց դեմ տարվում են ձևական բնությով՝ հայ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով: Իրենք չեն գործում 2018 թվականի հռչակած օրակարգի շրջանակներում, իրենք են հենց դարձել այն ռեժիմի իրավահաջորդ, որի դեմ իբրև պայքարում են: Ռուսական գործակալների հին ու նոր դեմքերով խմբակները որևէ վտանգ չեն ներկայացնում հայ ժողովրդին, հայ ժողովրդի համար իրական վտանգ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի խաբեությունը, թե պայքար կա այդ ուժերի դեմ: Այնինչ այդ ուժերը Փաշինյանի հովանավորությամբ հանրային հասարակական հարաբերությունների մաս են դառնում, ամեն օր, ամեն շաբաթ ԶԼՄ -ների գլխավոր էջերում են հայտնվում՝ հնարավորինս հիշեցնելով հայ ժողովրդին, որ իրենք կան: Ուզում եմ ասել, որ առավել վտանգավոր է, որ մենք ունենք խաբեբա իշխանություններ, քան այն, որ իբրև կան ուժեր, որոնք ուզում են այս իշխանություններին հեռացնել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում