Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկու օր է հպարտության ու խոնարհումի զգացումը չի նահանջում՝ բանակի կապիտանը՝ Ազգային հերոս:
Կապիտան Ռուբեն Սանամյանի անձնվեր սխրանքը հերոսական է: Տավուշյան վերջին մարտերում նա իսկապես անկրկնելիորեն բացառիկ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին:
Հեղափոխված Հայաստանը դառնում է մեր կողքին ապրող համեստ, զուսպ, խոնարհ, բայց խիզախ հերոսների երկիր:
Կապիտան
Ռուբեն Սանամյանի սխրանքը, նրա անձնվեր ծառայությունը, տեսակը մեր բոլորի արժանապատվությունը, հպարտությունն ու հետայսու միայն հաղթելու գրավականն է:
Հպարտ եմ, որ քո ժամանակակիցն եմ, շնորհակալ եմ և խոնարհվում եմ սխրանքիդ առջև, եղբայր:
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3551009664929735/?type=3&theater











































