Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Աշխատող ԳործON․ նոր նախագիծ Կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար

Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հետ համատեղ մեկնարկում են «Աշխատող ԳործON» նախագիծը, որի նպատակն է աջակցել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից տուժած ու աշխատանքը կորցրած հայերին։ Բոլոր հետաքրքրվածները կստանան մասնագիտական ուղղորդում, հնարավորություն կստանան պրակտիկա կամ աշխատանք ունենալ Հայաստանի խոշորագույն ընկերություններում։

Կորոնավիրուսի պանդեմիան իր բացասական հետևանքներն է ունեցել ինչպես համաշխարհային առողջապահության, այնպես էլ տնտեսության վրա։ Շատ երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում, տնտեսական ակտիվության անկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքն ու զրկվել եկամուտի աղբյուրից։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի պայմաններում աշխատանքի կազմակերպման ձևաչափի փոփոխման հետևանքով շատ աշխատակիցներ անմրցունակ են դարձել՝ համապատասխան ձիրքերի ու հմտությունների բացակայության պատճառով։

Ինչպե՞ս կարելի է օգնել մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները․

Արձագանքելով իրավիճակային մարտահրավերներին ու կարևորելով Հայաստանում աշխատանքը կորցրած մարդկանց աջակցություն ցուցաբերելը՝  Հայաստանի Մարդկային ռեսուրսների Ասոցիացիան Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության հետ համատեղ մեկնարկում են «Աշխատող ԳործON» նախաձեռնությունը։ Կազմակերպիչները փորձելու են աջակցել աշխատանքն ու եկամտի աղբյուրը կորցրած մարդկանց, ինչպես նաև նպաստել Հայաստանում տնտեսական ակտիվության բարձրացմանը։

«Աշխատող ԳործON» նախաձեռնությունը միավորելու է այն անհատներին ու ընկերություններին, որոնք պատրաստ կլինեն առցանց վեբինարների միջոցով արդի մասնագիտությունների վերաբերյալ օգտակար գիտելիքներ տրամադրել, ինչպես նաև առաջարկել մենթորություն, պրակտիկա կամ աշխատանք իրենց ընկերություններում։

Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են իրենց ոլորտում առաջատար մի քանի ընկերություններ, ինչպիսիք են Cascade People & Business խորհրդատվական ընկերությունը, Արմենիա վայն գինեգործարանը, Lumen  նկարահանման ստուդիան, Skill կրթական միջոցառումների կազմակերպման ընկերությունը,  Zuck Independent Agency  գովազդային գործակալությունը։

Ինչպե՞ս կկարողանաք միանալ ծրագրին․

Մարդկային ռեսուրսների ասոցիացիան ու Ֆիլիպ Մորրիսն ապահովում են առցանց հարթակ՝ gortson.am վեբ կայք, որը համախմբում է առաջկցող անհատներին ու ընկերություններին։ Ծրագրին միանալու համար մասնակիցներին բավարար է առցանց գրանցվել՝ լրացնելով ձևաթուղթը և հետևելով ծրագրի կազմակերպիչների հաղորդագրություններին։

Ի՞նչ կստանաք, եթե մասնակցեք․

Ծրագրին ԱՆՎՃԱՐ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները Երևանից ու շրջաններից։ «Աշխատող ԳործON»-ը կօգնի նրանց ստանալ մասնագիտական վերապատրաստում, անցնել պրակտիկա բիզնես ոլորտի առաջատար ընկերություններում, ստանալ աշխատանքի հնարավոր առաջարկ ու օգտվել անվանի փորձագետների մենթորությունից։

 Ովքե՞ր են ծրագրի կազմակերպիչները․

 10 տարի շարունակ Հայաստանի մարդկային ռեսուրսների (ՄՌ) Ասոցիացիան միավորում է հայաստանյան ՄՌ համայքը, նպաստում ոլորտի զարգացմանը` նախաձեռնելով մի շարք նախագծեր տարբեր բնագավառներում։

Ներկայումս ասոցիացիան ունի ավելի քան 80 անդամ, որոնք հանդիսանում են ոլորտի առաջադեմ մասնագետներ և համախմբվել են ընդհանուր նպատակների իրականացման շուրջ:

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չխանգարեց ասոցիացիային,  որպեսզի շարունակի հավատարիմ մնալ իր արժեքներին։ Համաճարակի ընթացքում  կազմակերպվեցին մասնագիտական զարգացմանը նպաստող անվճար վեբինարներ, անձնակազմի ղեկավարներին տրամադրվեց մասնագիտական աջակցություն դժվարին իրավիճակում խնդիրները լուծելու համար, ստեղծվեց ՄՌ պրոֆեսիոնալ հարթակ, որը մասնագիտական փորձի փոխանակման, ինքնաարտահայտվելու և բազում հարցերի պատասխաններ ստանալու հնարավորություն է տալիս։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ առաջատար միջազգային ընկերության դուստր ձեռնարկությունն է: Հավատարիմ լինելով հասարակության հետ համընդհանուր արժեք ստեղծելու իր նպատակին, Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը պատրաստակամ է հասարակության հետ կիսել նաև առկա խնդիրներն ու մարտահրավերները։

Համաշխարհային մակարդակով Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը մոտ 35 մլն դոլարի աջակցություն է ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Հայաստանում ընկերությունը միացել է «Ապագա» բարեգործական հիմնադրամի կարևոր առաքելությանը` աջակցել պանդեմիայի պայմաններում ինքնամեկուսացման հետևանքով եկամտի աղբյուրը կորցրած անձանց։ Ընկերության կողմից տրամադրված մոտ 150 000   ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ձեռք բերել սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ պարունակող 14-օրյա փաթեթներ ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների համար։ Կրթության հարատևությունն ապահովելու համար նաև ֆինանսավորվեց անապահով ընտանիքների երեխաների համար պլանշետների ձեռքբերումը։ Շատ ընտանիքների էլ Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ բաժանվեցին բժշկական անհատական պաշտպանիչ միջոցներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում