Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Իսրայելը Սպիտակ տանը երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ հուշագիր կստորագրեն:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, Թրամփը շնորհակալություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: «Ես ակնկալում եմ, որ նրանց շուտով կհյուրընկալեմ Վաշինգտոնում՝ համաձայնագիրը ստորագրելու համար: Երևի մենք դա կանենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում», – ավելացրել է ԱՄՆ նախագահը: