Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Պետք է կանգնեցնել Հայաստանի դեմ մաքոքը, քանի դեռ ուշ չէ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իր նախարարության ընթացքում հազարավոր հեկտար տարածք է վերահսկողության տակ վերցվել Նախիջևանի ուղղությամբ:

Տավուշյան իրադարձություններից հետո հայաստանյան մեդիա-փորձագիտական տիրույթում, քաղաքական շրջանակներում սկսվեց մի խոսակցություն, համեմատություններ ապրիլյան քառօրյայի հետ, այլ տարիների հետ, սկսեցին քաղաքական անդրադարձեր և այլն: Որքանո՞վ է այդ ամենը բխում Հայաստանի ազգային անվտանգության շահից, երբ սկսվում է մի մրցակցություն, թե որ տարիներին, ում ղեկավարությամբ կամ ում նախագահությամբ ինչ է արել բանակը, ավելի՞ն է արել, թե՞ պակաս:

Դրա ընթացքում շոշափվում են հանգամանքներ, որոնք, իհարկե, պետական գաղտնիք չեն, բայց որոնց մասին թերևս ավելի նախընտրելի է լռել, քան խոսել: Բայց բաց է թողնված մի մաքոք, որը ծավալում է խոսակցություններ թեմաներով, որոնք թերևս պետք է լինեին գոնե լռության շուրջ մի նվազագույն կոնսենսուսի առարկա: Եվ արդեն գուցե կարևոր էլ չէ, թե ով է բաց թողել այդ մաքոքը կամ ում միջոցով, կամ բաց է թողնվել գիտակցաբա՞ր, թե՞ օգտագործելով ինչ-ինչ անձանց: Ներկայումս կարևոր է, որ այն կանգնի, քանի դեռ չի հասել առավել վտանգավոր ու անցանկալի սահմանների, երբ ներքին կյանքում միմյանց դեմ օգտագործվող հանգամանքները կսկսեն արդեն ավելի լայնորեն և ուժգին գործել Հայաստանի ու Արցախի դեմ:

Ներքին կյանքի վերաբերյալ այլ հարցերում, կենսագործունեության այլ ոլորտներում ամենասուր տարաձայնությունները և գնահատականները մի հարց են, բայց դրանք պետք է թերևս չմտնեն ռազմական այն տիրույթ, որտեղ բանակի շատ կոնկրետ գործողություններն են շատ կոնկրետ խնդիրներ լուծելու ուղղությամբ: Եվ ինչպես անընդունելի, իսկ շատ հաճախ պարզապես զազրելի են փորձերը, օրինակ, տավուշյան զարգացումներում խոսել Նիկոլ Փաշինյանի անտեղյակության և բանակի ու գերագույն գլխավոր հրամանատարի միջև կապի բացակայության մասին, նույնքան անընդունելի է խոսել նախկին իրադարձությունների մասին և դրանք դարձնել հարաբերություններ պարզելու միջոց:

Անկասկած է, որ հայկական բանակը մշտապես եղել է իր բարձրության վրա, մշտապես: Այլ հարց է, որ այդ բարձրության վրա բանակի համար կարևոր է դառնում, թե ինչպիսին է, այսպես ասած, քաղաքական թիկունքը: Եվ անկասկած է, որ այժմ՝ լեգիտիմ իշխանության պայմաններում, այդ քաղաքական թիկունքը շատ ավելի ամուր է և հուսադրող: Դրանք գրեթե աքսիոմատիկ ճշմարտություններ են: Եվ նույնքան աքսիոմատիկ է թերևս ճշմարտությունը, որ ոչ մի քաղաքականություն չպետք է փորձի թաքնվել բանակի «թիկունքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում