Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է նախօրեին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, բացի երկկողմ հարցերից, անդրադարձ է եղել նաև ռեգիոնալ հարցերին՝ «հայ-ադրբեջանական հուլիսյան լարվածության համատեքստում»:
Հատկանշական է այն, որ Պուտինի հետ զրույցի Ալիևի նախաձեռնությունը տեղի է ունենում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին, որոնք ծավալվում են նաև Նախիջևանում: Պուտինն, ըստ հաղորդագրության, խոսել է լարվածության սրացման ունակ գործողությունները բացառելու կարևորությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: