Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կան գործոններ, որոնք  թույլ են տալիս հուսալ, որ համավարակի երկրորդ ալիք մեզ չի սպառնում. Լուսինե Բադալյան

«Կարծում եմ՝ արտակարգ դրության ավարտից հետո այլևս դժվար կլինի վերահսկել քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման ռեժիմը, որովհետև, եթե ներկա դրությամբ՝ նրանք պարտադրված ձևով շարունակում են դրանք պահպանել՝ դիմակ կրել կամ սոցիալական հեռավորություն պահել և այլն, ապա արտակարգ դրության ավարտից հետո՝ այդ վերահսկողությունը, բնականաբար,  կթուլանա և շատ ափսոս, որ այս ամիսների ընթացքում տարված ամբողջ աշխատանքը կարող է ջուրը ընկնել: Հետևաբար, հաշվի առնելով հենց այս հանգամանքը, իմ կարծիքով՝ այս մեկ ամսվա երկարաձգումը ճիշտ որոշում էր, չնայած այն հանգամանքին, որ սրան զուգահեռ մի շարք սահմանափակումներ թուլացվելու են, ինչը իր հերթին կօգնի, որ հեշտությամբ հաղթահարենք նաև այս մեկ ամիսը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ  Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ևս մեկ ամսով երկարաձգելու կառավարության որոշմանը:

Բադալյանի կարծիքով՝ հիմա շատ մեծ դժվարությամբ Հայաստանը բռնել է համավարակի հաղթահարման ճանապարհը և համեմատաբար բարելավել է ամիսներ առաջ տիրող վիճակը:

«Եթե կարողանանք մի փոքր էլ մեզ սեղմած պահել, ապա կկարողանանք այս չարիքից գրեթե վերջնականապես դուրս գալ: Չնայած՝ շատ են խոսում 2-րդ ալիքի մասին, աշնանը կրկին թեժացումներ սպասելու մասին, բայց ես կարծում եմ, որ դա մեզ չի սպառնում, որովհետև որոշ ժամանակ հայտնվելով բավականին ծանր վիճակում՝ ինչ-որ տեղ կանխել ենք նաև 2-րդ ալիքի ներմուծումը մեր միջավայր: Կա արդեն հանրային այդ իմունիտետի ձևավորումը: Բացի այդ կան նաև այլ գործոններ, որոնք մեզ թույլ են տալիս վստահ չլինելու, բայց հուսալու, որ այդ 2-րդ ալիք ասվածը մեծ չի սպառնում»,- հավելեց պատգամավորը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում