ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականին՝ Լևոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզիչ` Արշակ Պետրոսյանին և շնորհավորել փայլուն հաղթանակի կապակցությամբ:










































