Thursday, 18 06 2026
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

ՀԲԸՄ-ն հատուկ հիմնադրամ և օգնության խումբ է ձեվավորում՝ հանուն Լիբանանի

Գրեթե մեկ շաբաթ առաջ Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունից անմիջապես հետո ՀԲԸՄ կենտրոնական վարչությունը աշխարհի բոլոր ծագերում անհապաղ հանգանակության կոչեր տարածեց՝ արագացնելու օգնության հատուկ հիմնադրամի միջոցով լիբանանահայերին հասցվելիք աջակցությունը: Ողջ աշխարհից բարերարների և նվիրատուների կողմից անմիջապես ուղարկված առատաձեռն աջակցության շնորհիվ միայն հանգստյան օրերին հանգանակվեց ավելի քան մեկ միլիոն դոլար:

Առաջին միլիոնը կրկնապատկվեց ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե և Թամար Մանուկյանների կողմից, ովքեր ստանձնեցին հավելյալ հանձնառություն՝ կրկնապատկելու առաջիկա շաբաթների ընթացքում այս հրատապ ջանքերի շնորհիվ գոյացած բոլոր միջոցները:

Առաջին խոշոր՝ 100,000 ԱՄՆ դոլար և ավելի նվիրատվություն կատարողներն էին՝ Էլի և Էլզբիեթա Աքլյանները (ԱՄՆ), Երվանդ Դեմիրճյանը (ԱՄՆ), Հայկ և Էլզա Թիթիզյանները (ՄԹ), Նիկոլ Քուլաջյանը (ԱՄՆ), Լևոն և Կլաուդիա Նազարյանները (ԱՄՆ), Ջոզեֆ և Ջեննի Ուղուրլյանները (ՄԹ), Պերճ և Վերա Սեդրակյանները (ԱՄՆ), Սեմ և Սիլվա Սիմոնյանները (ԱՄՆ), Սինան և Անժել Սինանյանները (ԱՄՆ) և մեկ անանուն նվիրատու (ԱՄՆ):

ՀԲԸՄ-ն երախտագիտություն է հայտնում բոլոր բարերարներին, ինչպես նաև մեր հրաշալի նվիրատուներին, այդ թվում՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երիտասարդ պրոֆեսիոնալներին ու համախոհներին:

«Մենք հիացած ենք մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գնալով ավելացող տպավորիչ նվիրատվություններով», – նշեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Մեր համատեղ ուժերով է, որ կարող ենք արձագանքել առկա կարիքներին՝ ՀԲԸՄ Աղետների արձագանքման ստորաբաժանման կողմից տեղերում աննախադեպ կամավորական գործունեության շնորհիվ»:

ՀԲԸՄ-ն դիմում է աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով անհետաձգելի ու առատաձեռն նվիրատվությունների միջոցով փրկօղակ նետել Լիբանանի իրենց հայրենակիցներին, որը կօգնի առավելագույնս օգտվել նվիրատվությունները կրկնապատկելու այս հնարավորությունից:

Նկատի առնելով փոստով նվիրատվություններ կատարելու հետ կապված ներկայիս բարդությունները՝ խնդրում ենք նվիրատվությունները կատարել առցանց կամ հեռախոսով: Նյու Յորքի Citibank-ում ստեղծված օգնության հիմնադրամի և վերջինիս նպատակների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.agbugiving.org/lebanon կայքէջից կամ զանգահարելով 212-319-6383 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ Նյու Յորքի ժամանակով առավոտյան 9-ից մինչև երեկոյան 5-ը): Էլեկտրոնային փոխանցումների համար գրե՛ք հետևյալ էլ. հասցեով. [email protected]:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org:

Լրատվական հարցումների համար դիմել՝

ՀԲԸՄ մամուլի գրասենյակ

55 East 59-րդ փողոց

Նյու Յորք, NY 10022-1112

Հեռախոս՝ 212.319.6383

Էլ. փոստ՝ [email protected]

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում