ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին թվիթերյան իր օգտահաշվում մեկ շաբաթ առաջ նավահանգստի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից տուժած Բեյրութի լուսանկարն է հրապարակել։
«Այսօր մտածում եմ Բեյրութի մասին։ Սիրտս պատկանում է բոլոր նրանց, ովքեր տուժել են ոչ վաղ տեղի ունեցած ողբերգությունից։ Սեր եմ ուղարկում Միջազգային տիեզերակայանից»,- հայտնել է ամերիկացին իր օգտահաշվում և գրառմանը կից նաև Բեյրութի լուսանկարը հրապարակել։
Հիշեցնենք, որ Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել: