Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Պետբյուջեի ծախսերն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 20.2 %-ով. կառավարությունն ինչպե՞ս կարող է վերականգնել պակասուրդը

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել։ Պակասուրդն առաջին կիսամյակում կազմել է 48 մլրդ 836.7 մլն դրամ:

Այսպիսով, Վիճակագրական կոմիտեն հրապարակել է պետական բյուջեի նախնական ամփոփ ցուցանիշները, ըստ որի՝ այս տարվա հունվար-հունիսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 716 մլրդ 700.6 մլն դրամ՝ 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի 758 մլրդ 502.5 մլն դրամի փոխարեն։ Պետբյուջեի ծախսերը 2020 թ.-ի առաջին կիսամյակում կազմել են 765 մլրդ 537.3 մլն դրամ՝ 2019թ.-ի նույն ժամանակահատվածի 636 մլրդ 637.2 մլն դրամի դիմաց։ Այսինքն՝ բյուջեի ծախսերն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 20.2 %-ով:  Պետական բյուջեի եկամուտների 680 մլրդ 289.3 մլն դրամը գոյացել է հարկերից և տուրքերից։ 2019 թ.-ի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրված հարկերի և տուրքերի ծավալը նվազել է. մասնավորապես՝ 2019թ. առաջին կիսամյակում հավաքագրվել էր 713 մլրդ 384.4 մլն դրամ հարկ ու տուրք։

 «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ այս պատկերը կանխատեսելի էր և պայմանավորված է այս ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական անկմամբ: Նրա խոսքով՝ պետք է նկատի ունենանք նաև այն, որ այս տարվա հունվարից արտերկրից  Հայաստան մեքենաներ այլևս չեն  ներմուծվում, հետևաբար դրանց մաքսազերծումից ստացվող գումարները ևս պետբյուջե չեն մտել:

«Ինչ վերաբերում է կառավարության իրականացրած ծախսերին, ապա պիտի հաշվի առնենք, որ համավարակի այս պայմաններում կառավարության կողմից ավելացել են առողջապահությանը հատկացվող գումարները, ինչպես նաև սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր են իրականացվել: Բացի այդ, եթե նայենք պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը, ապա  պետական պատվերով ծառայությունների և ապրանքների գնումը  2020թ.-ին  ավելի շատ է, քան, օրինակ, 2018-2019թթ.-ներին էր նախատեսված, որովհետև գործող կառավարությունը չէր վստահում նախորդ կառավարության կատարած ծախսերի հավաստիությանը, և ենթադրվում էր, որ այդտեղ  կոռուպցիոն բնույթի ռիսկեր կային, հետևաբար հիմա արդեն այս կառավարության ծախսերի մասով բյուջեի կառուցվածքն այլ է, և կոռուպցիոն ռիսկերի մտավախություն այլևս չկա, ու ծախսերն էլ ավելի ինտենսիվ են արվում: Այսպիսով, եթե հաշվի ենք առնում այս բաղադրիչները, ապա, այո՛, թեև պակասուրդի մասով բացասական դինամիկա ունենք, սակայն մակրոտնտեսական տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, և անակնկալ որևէ բան չկա այստեղ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց տնտեսագետը:

Վերջինիս դիտարկմամբ՝ այս գումարները հնարավոր է վերականգնել նոր վարկային միջոցների ներգրավմամբ, քանզի այլ տարբերակ, այլ ռեսուրս, թերևս ներկա դրությամբ, Հայաստանը չունի:

«Կարելի է, իհարկե, նաև Կենտրոնական բանկի պահուստների միջոցով փորձել այս գումարը հետ բերել, սակայն ես դա այդքան էլ նպատակահարմար չեմ համարում, և, ինչպես արդեն նշեցի,  հիմնական մեթոդը վարկային միջոցներն են, որի դեպքում, բնականաբար, կաճի պետական պարտքը, սակայն դա, իհարկե, բնական է, քանի որ հիմնականում հենց այդպես էլ լինում է այսպիսի ճգնաժամերի ժամանակ»,- ընդգծեց Հրանտ Միքայելյանը:

Հարցին՝ ընթացիկ տարվա արդեն երկրորդ կիսամյակում տնտեսության վերականգնում կարո՞ղ ենք ակնկալել, թե՞ դինամիկան կրկին բացասական է, Միքայելյանը պատասխանեց, որ այս մասով կանխատեսումներ անելը դեռևս վաղ է:

«Մենք դեռ չգիտենք, թե առաջիկայում կորոնավիրուսի  համավարակի հետ կապված զարգացումներն ինչպիսին կլինեն.  այս պահի դրությամբ, ճիշտ է, դրական դինամիկա ունենք, վարակվածների վիճակագրությունը հետզհետե նվազում է, սակայն պարզ չէ, թե  վիճակն աշնանը  ինչպիսին կլինի, ինչ տատանումներ են հնարավոր: Հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ անորոշությունը դեռ շարունակվում է, ուստի տարեվերջի համար կոնկրետ կանխատեսումներ անել չէի ցանկանա, պետք է մի փոքր էլ սպասենք»,-  եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում