Եվրամիությունը (ԵՄ) վերանայում է իր հարաբերությունները Բելառուսի հետ երկրի նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:
Նշվում է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել հարցը, թե արդյոք Բելառուսի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն:
«Ներկայում Եվրամիության և Բելառուսի միջև հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը դիտարկվում է՝ կապված այն ցավալի իրադարձությունների հետ, որոնք առնչվում են նախագահական ընտրություններին», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս հարցով պատրաստվում է ԵՄ 27 անդամ երկրների համատեղ հռչակագիր: Փաստաթղթի հրապարակման ամսաթիվը չի նշվել: