Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասել է՝ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները «ժողովրդավարական չափանիշներին չեն համապատասխանում»: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Գերմանիան նման ընտրություններն անընդունելի է համարում:
«Բելառուսի ընտրություններին ընդհանուր արձագանքի հարցը կքննարկվի ԵՄ շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ:
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել այն մասին, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում երկրի միջազգային պարտավորություններին ու համընդհանուր ժողովրդավարական չափանիշներին, և որ ազատ ու արդար չեն համարվում: