Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Թեժ գիշեր՝ Բելառուսում. ով է պարտվողը

Բելառուսի նախագահի ընտրությունը, ինչպես և սպասվում էր, ունենում է թեժ շարունակություն: Մինսկում գիշերը տեղի են ունեցել բախումներ ընտրության ապօրինությունների դեմ պայքարող բելառուսների և ուժայինների միջև: Ստացվող տեղեկությունները հակասական են: Հատկանշական է այն, որ բողոքի ակցիաներ տեղի են ունենում նաև այլ քաղաքներում: Բախումը, իհարկե, Լուկաշենկոյի նախագահության ընթացքի համար նորություն չէ, սակայն բազմաթիվ հատկանիշներ և իրողություններ խոսում են այն մասին, որ ներկայիս գործընթացը աննախադեպ է: Ընդ որում, դրա մասին վկայում են հատկանիշներ անցնող ամիսների ընթացքում:

Շատերը փորձում են գնահատել, թե արդյոք Բելառուսում պարտվում է Ռուսաստա՞նը: Առերևույթ թվում է, թե Լուկաշենկոն Ռուսաստանի հենման կետն էր, իրականում, սակայն, բավականին պարզունակ կհնչի Բելառուսում տեղի ունեցողը դիտարկել Ռուսաստանի կամ որևէ մեկի հաղթանակի կամ պարտության համատեքստում: Եթե կա պարտվող, ապա դա միարժեքորեն Լուկաշենկոն է, իսկ ավելի լայն համատեքստում՝ աշխարհաքաղաքական իմաստով Բելառուսում ծավալվողի հարցում որևէ ուժային կենտրոնի հաղթանակի կամ պարտության հարցը կլինի թերևս իրողությունների շատ պարզունակ դիտարկում:

Բանն այն է, որ Բելառուսում տեղի ունեցողն իրականում աշխարհաքաղաքական դիմակայություն չէ, այլ հետխորհրդային տարածքի տրանսֆորմացիոն նոր փուլի հերթական դրսևորում, ինչը պայմանավորված է Ռուսաստանի աշխարհաքաղաքական՝ ավելի վաղ տեղի ունեցած պարտությամբ կամ ձախողմամբ, որը խոշոր հաշվով արձանագրվում է այն հանգամանքով, որ երկբևեռ աշխարհի ձգտող Ռուսաստանը ստացել է այն, սակայն ԱՄՆ ու Չինաստան բևեռների տեսքով: Այդ իմաստով մենք առիթ ունեցել ենք արձանագրելու, որ Ռուսաստանի շուրջը ձևավորվում է յուրօրինակ աքցան, որի մի, այսպես ասած, սեղմակը հեռավոր արևելքից է՝ Չինաստանին սահմանակից Խաբարովսկից, մյուսը արևմուտքից՝ Բելառուսից:

Ահա այդ համատեքստում շատ ավելի կարևոր և խորքային է դառնում հարցը, թե ինչ է կատարվում երկու այդ սեղմակների, այսպես ասած, արանքում, այսինքն՝ բուն Ռուսաստանում: Իսկ գլխավորը կատարվում է կամ կատարվելու է հենց այդտեղ՝ ՌԴ իշխանության հարցի լուծման շուրջ առանցքային որոշումներով, որոնք լինելու են ներռուսական խմբերի դիմակայության ելքով պայմանավորված արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում