ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղարկել է միջազգային ուղևորություններից զերծ մնալու ցուցումը, որը հրապարակվել էր մարտի 19-ին: Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտը խոստացել է հետևել աշխարհի տարբեր երկրներում տիրող համաճարակաբանական իրավիճակին և այդ մասին տեղեկացնել ԱՄՆ բնակիչներին: