Tuesday, 07 05 2024
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ

Քայքայիչ փոխազդեցության վտանգը. աղմկոտ կետեր և նոր իրավիճակ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ու հանրությունը գտնվում են փոխադարձ ադապտացիայի անցումային փուլում, որն ունի մի քանի էական առանձնահատկություն:

Դրանցից մեկն էլ քաղաքական և քաղաքացիական պայքարի գործընթացների տարբերակվածության կամ սահմանազատման խնդիրն է: Մինչև հեղափոխությունը քաղաքացիական գործընթացները քաղաքականին առնչվում էին էական, շոշափելի տարբերակվածությամբ՝ դրանց առնչվում էր առավելապես ընդդիմադիր քաղաքական սեգմենտը, չնայած, իհարկե, այս կամ այն գործընթացում իր շահը փնտրում էր նաև իշխանության որևէ թև:

Հեղափոխությունից հետո իրավիճակը արմատապես տարբեր է: Ֆորմալ առումով դարձյալ՝ քաղաքացիական գործընթացների կողքին ընդդիմադիր սեգմենտն է, բայց ամբողջ հարցն այն է, որ լիովին ուրիշ է քաղաքական իրավիճակի տողատակն ու հանրային ընկալումների բաղադրությունը: Ըստ այդմ, կողքին գտնվող ոչ բոլոր ուժերն են, որ ունեն հանրային ընկալում՝ որպես իրական ընդդիմություն, և հանրությունն ինքն է ընդդիմություն այն ուժերի զգալի մասին, որոնք որպես ընդդիմություն փորձում են կանգնել քաղաքացիական, հանրային որևէ գործընթացի կողքին:

Խոսքն, իհարկե, գերազանցապես վերաբերում է նախկին համակարգը ներկայացնող այս կամ այն ուժին և դրա հանդեպ հանրային վերաբերմունքին:

Այդպիսով, ներկայիս շրջափուլում ակնհայտ է քաղաքացիական և քաղաքական գործընթացների տարասեռության հանգամանքը, ինչը պարունակում է ռիսկեր՝ թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական իմաստով: Քաղաքական իմաստով, ռիսկն, իհարկե, հնարավոր է բնորոշել «պղտոր ջրում ձուկ որսալու» հայտնի ժողովրդական խոսքով, երբ փորձ է արվում հանրային, քաղաքական խնդիրներն օգտագործել հետհեղափոխական իշխանության լեգիտիմությանը հարվածելու, իսկ հետո նաև դրա շնորհիվ այլ քաղաքական հարցեր լուծելու համար: Քաղաքացիական իմաստով ռիսկն այն է, որ կարող է աղճատվել քաղաքացիական սեգմենտի դերը հասարակական-քաղաքական կյանքում, որն առանց այդ էլ բավականին մարտահրավեր ստացավ հեղափոխության փաստով իսկ, երբ ձևավորվեց ժողովրդական մեծ վստահություն ունեցող կառավարություն, որի առաջ խնդիրներ բարձրացնելը դարձավ ոչ պոպուլյար և նախկին համակարգի հետ ասոցացվող վարքագիծ՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ գնահատմամբ: Մինչդեռ աներկբա է, որ քաղաքական ընդդիմության խնդրին զուգահեռ, Հայաստանի էվոլյուցիոն զարգացման կայուն ընթացքի համար հույժ կարևոր է նաև քաղաքացիական սեգմենտի տրանսֆորմացիան և ադապտացիան նոր իրադրությանը: Նախկին համակարգի հետ քաղաքական ասոցիացիաներ առաջացնող որևէ երևույթ ոչ միայն չի նպաստելու այդ խնդրի լուծմանը, այլ խորացնելու է այն: Մենք ներկայումս այդ երևույթներին ականատես ենք մի քանի հանրային նշանակության հարցերի ուղղությամբ ծավալվող քննարկումներում և գործընթացներում, որոնցով այսօր անցնում են թե՛ քաղաքացիական-հանրային, թե՛ քաղաքական դիմակայությունների գծեր, որոնք գտնվում են հանրային շահի տեսանկյունից ոչ թե արդյունավետ, այլ քայքայող փոխազդեցության ռեժիմում:

 

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում