Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ըլգըն շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Այն ունեցել է 5 բալ ուժգնություն։ Երկրաշարժի արդյունքում զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել։
Սակայն առաջացած խուճապի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, որոնք փոխադրվել են մոտակա հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։











































