Մոսկվայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտում բժիշկները երեխայի ստամոքսից բանալիների մի կապ են հանել: Այս մասին հաղորդվել է Առողջապահության դեպարտամենտի կայքում:
Կապում երկու բանալի է եղել: Վիրահատությունն առանց բարդությունների է անցել։
Օգոստոսի 4-ի երեկոյան 7-ամյա տղային հիվանդանոց է բերել հայրը, որն ասել է, որ նկատել է, որ երեխան կուլ է տվել բանալիները: Երեխան ինքը գանգատներ չի ունեցել:
Հաջորդ առավոտյան՝ օգոստոսի 5-ին, տղան դուրս է գրվել հիվանդանոցից: