Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Լիբանանահայերը խիստ կարիքի մեջ են, շատ երիտասարդներ Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեն

Սոցիալական արդեն իսկ ծանր կացությունը Լիբանանում է՛լ ավելի սրվեց մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով: Հայկական սփյուռքի կենտրոններից մեկը համարվող երկրում կարիքի մեջ են հայտնվել նաև տեղի հայերը: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանն ասաց, որ մոտ 7500 հայ ընտանիք սննդի, բուժօգնության, բնակարանների նորոգման կամ կառուցման խիստ կարիք ունի. «Տեսանք հայ ընտանիքներ, որոնք կարիքավոր չէին, բայց դարձան կարիքավոր»:

«Կարագյոզյան» հիմնադրամը Լիբանանում գործում է շուրջ 80 տարի՝ բժշկական և սոցիալական աջակցություն տրամադրելով տեղի հայերին: Պայթյունի պատճառով այն ևս վնասներ է կրել: Եվ ինչպես Սերոբ Օհանյանն ասաց, իրենք հրաշքով են փրկվել: Եվ անգամ վրաններում պատրաստվում են շարունակել մարդկանց օգնություն ցուցաբերել:

Հիմնադրամի տնօրենի փոխանցմամբ՝ մարդիկ կարիք ունեն նաև սոցիալական և հոգեբանական աջակցության:

Ինչպես նաև կարիք կա երիտասարդներին ուղղորդել, որպեսզի կարողանան աշխատանք գտնել, կամ հաստատվել Հայաստանում: Ըստ Սերոբ Օհանյանի՝ նրանց շրջանում նման մտադրություններ կան: Շատերի մոտ անապահովության և վախի զգացում է Լիբանանում ապրելու շուրջ, և Հայաստանը նրանց համար հայրենիք վերադառնալու ուղի է. «Հայ երիտասարդներն ուզում են վերադառնալ»:

Բեյրութի պայթյունից տուժել են հայկական մի շարք հաստատություններ, կրթամշակութային կենտրոններ, դեսպանատունը, ինչպես նաև հայաբնակ Բուրջ Համուդի եկեղեցին: Զոհերի և հազարավոր վիրավորների թվում կան նաև հայեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում