Tuesday, 14 05 2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս

Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը Ամուլսարում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ամուլսարի հանքի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների ծավալած վերջին գործողություններն արդեն դառնում են անկառավարելի, Ջերմուկի խաղաղ բնակիչների հանդեպ կիրառվում է անհամաչափ ուժ ոստիկանության կողմից, որն ի պաշտոնե կոչված է պաշտպանելու հանրության շահերը և կանխելու բռնության սադրանքները:

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ հետևում է կառավարության պատկան մարմինների ապաշնորհ քայլերի պատճառով Ջերմուկում հանրային լարվածության օրըստօրե ահագնացմանը. բերման ենթարկվածների թիվը գնալով աճում է, հանրային ցասման աստիճանը՝ բարձրանում: Բնակչության և «Լիդիանի» աշխատակիցների միջև բացարձակ անթույլատրելի բախումներ են բռնկվում, որոնց կանխարգելման քայլերի փոխարեն լարվածության նոր օջախներ են առաջանում, հանրային-պետական երկխոսության փոխարեն առճակատումը խորանում է:

Կառավարությունը գրեթե երկու տարի ժամանակ ուներ հստակ դիրքորոշում ձևավորելու Ամուլսարի թնջուկի հանգուցալուծման նպատակով՝ մասնագիտական և հասարակական ներուժի հետ համագործակից, սահմանելով պետության, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների շահերից բխող գործողությունների հաջորդականություն, սակայն այդ ամենի փոխարեն նախընտրեցին դիմել հին գործիքակազմին՝ ոստիկանական ուժին. սին փորձեր Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու, ոստիկանությունը չի կարող լինել հանքարդյունահանողի և ժողովրդի հավերժ բաժանարարը:

Քանզի ոստիկանությունը հնից ժառանգված սահմանադրությամբ ենթակա է վարչապետին, «Ժառանգությունը» պահանջում է վարչապետ Փաշինյանից անմիջաբար հրատապ քայլեր ձեռնակել՝ պաշտպանելու հանրության գերակա շահերը և զսպելու ոստիկանության քաոսային և անհամարժեք դարձող գործողությունները, հիշելով ժողովրդին տրված իր բոլոր խոստումները՝ հանգուցալուծել այս խնդիրը ի շահ Հայաստանի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում