Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ վիրավորվել են՝ հայտնում է Al Arabiya- ն:
Լիբանանի առողջապահության նախարարը հաստատել է նաև զոհերի մեծ թվի մասին տեղեկությունը:
Պայթյունը վնասել է քաղաքի շատ մասերում գտնվող մեծ թվով շենքեր, փշրվել են ապակիները:
Փողոցներում գտնվող շատ մարդիկ վիրավորվել են կոտրված ապակուց:
Հաղորդվում է նաև, որ փլուզվել են որոշ շենքեր, որտեղ կարող են մարդիկ լինել փլատակների տակ:
Պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի կեսօրին: Զոհերի և վիրավորների մասին ճշգրիտ տվյալներ առայժմ չեն հաղորդվել: