Կեղծված պատմություն, եկեղեցի, գրականություն, ապազգային գործելաոճ, թուրքական համագործակցությամբ հայկականի, ազգային ոչնչացում ու նման հնչեղ ձևակերպումներ։ Աղմուկը պտտվում է հանրակրթական առարկաների նոր չափորոշիչների շուրջ, իսկ թե ինչու, կա դրա հիմքը, թե պարզապես մանիպուլյացիայի հետ գործ ունենք, կպարզենք առաջին ձեռքից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ես և իմ հայրենիքը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանի հետ: