Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

ԱՄՆ-ում Ադրբեջանի ակտիվության ֆոնին այս հուշագրի ստորագրումը շատ կարևոր է. նոր բաց դուռ՝ հայ-ամերիկյան օրակարգում

Հուլիսի 31-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստան-ԱՄՆ բարեկամության Հայաստանի խորհրդարանական խմբի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի միջև, ինչը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մասնակցությամբ:

Ամերիկյան կողմից ստորագրողը Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն է, հանձնախմբի մյուս անդամները՝ համանախագահ Ջեքի Սփիրն ու փոխնախագահ Ադամ Շիֆն արդեն ստորագրել էին: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնն ասել է, որ սա իրականում ՀՀ և ԱՄՆ ոչ միայն խորհրդարանական բարեկամության խմբերի, այլև երկու երկրների օրենսդիր մարմինների ավելի ընդլայնված հարաբերությունների սկիզբն է. «Շատ ընդհանրություններ ունենք, որոնց զգալի մասը հրապարակ եկավ թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում. օրինակ` ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը»։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հերթին հայտարարել է, որ սրանով խորացնում ենք մեր 28-ամյա գործունեությունը, որի մեջ մենք ներդրել ենք ավելի քան 2 մլրդ դոլարի աջակցություն, որպեսզի բարելավվի հայ ժողովրդի կյանքը. «Դրանով նպաստում ենք ժողովրդավարական, տնտեսական, սոցիալական կառավարման նրանց ջանքերին: Խորհրդարանական գործակցությունը շատ կարևոր է, քանի որ մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդին և 2018-ի գարնանը նրանց ձեռնարկած բարեփոխումներին»։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ հուշագիրը ենթադրում է ոչ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, սակայն ունի կարևոր նշանակություն: «Այն նախատեսում է, որ երկու երկրների բարեկամական խմբերը կունենան ավելի էֆեկտիվ, օպերատիվ ու ակտիվ համագործակցություն։ Հիմնական նպատակը, բնականաբար, երկու բարեկամական խմբերի ավելի էֆեկտիվ ու օպերատիվ աշխատանքն է. սա՝ եթե նայենք գլոբալ տեսանկյունից։ Կարծում եմ, որ սա վատ հիմք չէ հետագայում համագործակցությունը խորացնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն դիտարկմանը, թե դա նոր խորհրդարանի առաջին փորձն է, Սարգսյանն արձագանքեց. «Ընդհանրապես եթե նայենք բարեկամական խմբերի հարաբերությունների պատմությունը, ապա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո նման համագործակցություն եղել է։ Ասեմ ավելին՝ նույնիսկ անկախության հանրաքվեի ժամանակ Հայաստան դիտորդներ են եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից։ Այս առումով, իհարկե, շատ ակտիվ այցեր են եղել կոնգրեսականների կողմից հենց 90-ականների սկզբներից։ Հույս ունենանք, որ սա լրացուցիչ իմպուլս կհաղորդի նաև երկկողմ շփումներին և ավելի խորը հարաբերությունների հաստատմանը, պառլամենտական դիվանագիտության պլատֆորմին»։

Մեր հաջորդ դիտարկմանը՝ ստացվում է, որ համագործակցությունը նորից դեմոկրատների հետ է և ոչ հանրապետականների, ամերիկագետն ասաց. «Հանձնախումբն ունի երկու ղեկավար՝ մեկը՝ հանրապետական, մյուսը՝ դեմոկրատ։ Այստեղ ստորագրել է Ֆրենք Փալոնը, բայց որևէ խնդիր չկա։ Այսինքն՝ սա չի նշանակում, որ մենք հանրապետականների հետ չենք աշխատելու կամ ավելի սերտ ենք աշխատելու դեմոկրատների հետ։ Սա պետք է դիտարկել որպես նոր հնարավորություն, որը կարող է նոր դռներ բացել ավելի խորը համագործակցության համար՝ մանավանդ, եթե հաշվի առնենք վերջին ամիսներին Ադրբեջանի ակտիվությունը Միացյալ Նահանգներում, սա շատ օգտակար կարող է լինել։ Իհարկե, նորից եմ ասում՝ սա պարտադիր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, բայց հուշագիր է, որը մտադրությունների վերաբերյալ գաղափարների շարադրումն է»։

Միևնույն ժամանակ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ կան շատ այլ հարթակներ ու ուղիներ՝ զարգացնելու հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը: «Շատ խողովակներ կան, որոնց առկայությունը մենք պետք է օգտագործենք։ Դա իհարկե նաև պառլամենտական դիվանագիտությունն է, բայց շատ կարևոր է նաև Միացյալ Նահանգներում տարբեր քրիստոնեական եկեղեցիների առկայությունը, որոնց հետ մեր եկեղեցին սերտ համագործակցություն չունի։ Օրինակ՝ Ադրբեջանը, լինելով ոչ քրիստոնյա պետություն, բավականին ակտիվ աշխատում է հրեական համայնքի, հրեական կազմակերպությունների հետ, ինչպես նաև եվանգելիստների հետ։ Սա իրենց համար չափազանց կարևոր ուղղություն է, այս ուղղությամբ իրենք շատ ակտիվ աշխատում են։ Այնպես որ, պլատֆորմներ շատ կան, իսկ եվանգելիստները բավականին ազդեցիկ ուժ են նաև Թրամփի վարչակազմի համար։ Ես բերեցի մի քանի օրինակ, բայց ճանապարհները շատ են»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում